FreeStyle

Ուկրաինայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ հայ ժողովրդին մաղթել է խաղաղություն եւ բարգավաճում: Այս մասին ասված է նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ շնորհավորանքի տեքստում, մասնավորապես, ասվում է.

«Ուկրաինայի ժողովրդի և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ակնկալում եմ, որ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների առկա ներուժի իրացումը, ինչպես նաև ուկրաինայի և հայ ժողովուրդների միջև դարավոր կապերը կնպաստեն երկխոսության ամրապնդմանը` հիմնված փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա:

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում:

Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել Ձեզ Ուկրաինայի անկախության 30-րդ տարեդարձի առթիվ ջերմ շնորհավորանքների համար»։