FreeStyle

ՍՈւ-30 ինքնաթիռները պտտվեցին երևանյան երկնքում

Երևան քաղաքի օդային տարածքում ռազմական ինքնաթիռներ են բարձրացվել։ Տեսանյութերից երևում է, որ ՍՈւ-30 ՍՄ կործանիչներն են թռչում Երևանին օդային տարածքով։ Ռազմական ինքնաթիռները մի քանի պտույտ գործեցին մայրաքաղաքի երկնքում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կործանիչներն ուսումնական թռիչքներ են անցկացում այսօր։ Հնարավոր չեղավ պարզել` դրանք ՀՀ ԶՈւ, թե ռուսական բանակի կործանիչներն են։

Հիշեցնենք, որ դեռ 2019-ին Հայաստանը Ռուսաստանից ձեռք էր բերել ՍՈւ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։