FreeStyle

Նարեկացին կարևոր դերակատարություն ունի Սուրբ Աթոռի ու Հայաստանի հարաբերություններում․Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ

«Արևելյան քրիստոնեական մտքի ձևավորման մեջ ունեցած ավանդի շնորհիվ Գրիգոր Նարեկացուն համարում են հայ ժողովրդի ամենակարևոր, հերոսական կերպարներից մեկը», — այս մասին AnalitikaUA.net-ին ասաց Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Սվյատոսլավը (Շևչուկ)։

ՈւՀԿԵ առաջնորդը նշում է, որ գրականության մեջ Նարեկացուն համեմատում են Դանթե Ալիգյերիի հետ և համարում են Արևելքը և Արևմուտքը կապող կամուրջ։

«Գրիգոր Նարեկացու անձը շատ կարևոր նշանակություն ունի Սուրբ Աթոռի ու Հայաստանի եկեղեցական ու դիվանագիտական հարաբերություններում։ Հայ ազգի համար Գրիգոր Նարեկացին նրա անկործանելի լինելու խորհրդանիշն է։ Հայերի ու Կաթոլիկ եկեղեցու միջև հարաբերություններում նրան համարում են էկումենիզմի խորհրդանիշ, միակը Եկեղեցու Բժիշկներից, ով չի եղել կաթոլիկ և չի պատկանել որևէ եկեղեցու Հռոմի միավորման մեջ։ 2015 թվականին Հռոմի Պապը Գրիգոր Նարեկացուն հայտարարեց որպես Եկեղեցու 36-րդ Բժիշկ։ Այս պրակտիկան գրեթե բացակայում է Ֆրանցիսկ Պապի ժամանակներում։ Պապի որոշման արդյունքը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ էկումենիկ հարաբերություններն էին և Արամ Կաթողիկոսի հետ եկեղեցական միության ամրապնդմումը։

Անկեղծորեն ուրախանում եմ էկումենիկ դիալոգի նման առատ պտուղներից և աղոթում եմ բոլոր կաթոլիկների հետ միասին սուրբ Գրիգորին, որպեսի նրա հովանավորությամբ վերականգվի Քրիստոսի եկեղեցու առաջնային միությունը», — նշում է ՈւՀԿԵ առաջնորդը։

Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկը փետրվարի 27-ը հայտարարել էր Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։

Ինչպես հայտնի է, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, հայերի դեմ ցեղասպանության հարյուրամյակին նվիրված պատարագի ժամանակ կայացավ Գրիգոր Նարեկացու համատիեզերական սրբադասումը։ Հնչեց լատինական բանաձևը և Հռոմի Պապ Ֆրանցիսկը հայտարարեց համատիեզերական կաթողիկոս, տիեզերական եկեղեցու Ուսուցիչ, Գիտնական կրոնավոր։

Տեսանյութ թեմայի վերաբերյալ.