FreeStyle

Փորձագետը զվարճալի է համարել Ուկրաինայի ազգային անվտնագության փաստաթղթում գործընեկրների շարքում Ադրբեջանի առկայությունը

«Կարծում եմ, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության մարտավարությունը, որ օրերս հաստատվել է նաև նախագահի կողմից, Ուկրաինայի արտաքին քաղաքականության տեսանկյունից գլոբալ առումով նշանակություն չունի»: Այս մասին ուկրաինացի միջազգայնագետ Իլյա Կուսան ասել է Aspekty.net-ի հետ զրույցի ժամանակ:

Փորձագետը զվարճալի է որակել Ադրբեջանի այնտեղ հայտնվելու հանգամանքը: Կուսան նշեց, որ դա հետևանք է այն բանի, որ Ուկրաինայում բացակայում է սեփական ֆունկցիոնալության մասին տեսլականը միջազգային հարաբերություններում. «Առանց ազգային շահի գիտակցման՝ հնարավոր չէ ձևավորել հստակ և երկարաժամկետ մարտավարության օրակարգ: Իմ կարծիքով այս փաստաթուղթը կոնյուկտուրային է և կարճաժամկետ:Այնտեղ բացակայում է այս կամ այն ընտրված ստրատեգիական ուղու տրամաբանական բացատրությունը կամ հիմնավորումը: Ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականության մասով այնտեղ սպիտակ հետքերը բավականին շատ են», — ասաց նա:

Ավելի վաղ այլ լրատվամիջոցներ ևս անդրադարձել էին Ադրբեջանի՝ այս փաստաթղթում հայտնվելու փաստին: «Ադրբեջանի ներկայությունը այս ցուցակում, մեղմ ասած, զարմացնում է՝ գրում է «Европейская Правда«՝ անդրադառնալով վերջինիս՝ Ուկրաինայի ազգային անվտանգության մասին փաստաթղթում առկայությանը: Այդ պետությունը դեմոկրատիայի զարգացման գործում վստահաբար մեր գործընկերը չի կարող լինել, այն չի օգնում մեզ պայքարել ռուսական ագրեսիայի դեմ: Տնտեսական հիմքերը ևս բացակայում են՝ 2020-ի առաջին կիսամյակին մենք Ադրբեջան էքսպորտ ենք արել ապրանքներ շուրջ 179 միլիոն դոլարի, դա ուկրաինական էքսպորտի մաիյն 0.78 տոկոսն է կազմում» — նշում է լրատվամիջոցը:

«Այո, մենք ներկրում ենք այնտեղից կոնկրետ ծավալի նավթ՝ բացի այդ, Ադրբեջանը հանդիսանում է առանցքային մատակարար՝ 2020 թվականի առաջին կեսի հում նավթի 63 տոկոսի ներկրողը Ադրբեջանն է եղել: Բայց խոսքն այստեղ ստրատեգիականի հասնող այս ծավալների մասին չէ: Առաջին հերթին, ուկրաինական պաշարները ավելին են, քան բաքվից ներկրվածը և աճի մեծ պոտենցիալ ունի: Երկրորդը՝ Ուկրաինան ներկրում է վերամշակման ենթարկված նավթային մթերքի մի քանի անգամ մեծ պաաշարներ: Ադրբեջանի հայտնվելը ստրատեգիական գործընկերների շարքում հայտնվելը խոսւոմ է երկու բանի մասին՝ սխալ հաշվարկ կամ լոբբիզմ, իսկ թե Ադրբեջանն ինչ տաղանդ ունի արտասահմանցի պաշտոնատար անձաննց մոտ «հետաքրքրություն առաջացնել«՝ դրա մասին լեգենդներ են պտտվում: Իսկ այ Ռումինիայի համար, որը հանդիսանում է ՆԱՏՕ-յի անդամ երկիր, ով շատ խորը հակառուսական տրամադրություններ ունի թե հասարակության, թե քաղաքական շրջանակներում, Ուկրաինայի ստրատեգիական գործընկերների շարքում չես գտնի:

Իսկ դա շատ ցավալի է, քանի որ այդ պետությունը Ուկրաինային աջակցելու որոշակի պոտենցիալ ունի, այդ թվում նաև անվտանգության տեսանկյունից, ինչը Կիևը պարբերաբար անտեսում է: Ցավալի է, բայց մինչ օրս մենք թերագնհատում ենք հարևանների հետ հարաբերությունների կշիռը: Պրիորիտետների շարչքում չկա նաև Սլովակիան, որը մեր էներգետիկ անվտնագության համար ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի, քանի Ադրբեջանը: գազի գրեթե ամբողջ ծավալը գնում է Սլովակիայի սահմաններով: Բայց այս երկիրը ևս տեղ չի գել ստրատեգիկ կարևոր երկրների շարքում: Այս բոլոր երկրներին միավորել են «Կենտրոնական և Հարավ-արևելյան Եվրոպայի» երկրների շարքում, որոնց հետ մենք զարգացնելու ենք «սերտ բարդրացիական հարաբերություններ»՝ անկախ ունեցած ընդհանուր սահմանից»,- հիշեցնում է «Европейская правда»-ն: