FreeStyle

Քաթարում կանցկացվի ֆուտբոլի 2022 աշխարհի առաջնությունը

Քաթարը նամակ է հղել ՄՕԿ-ին 2022թ․ ամառային և պարալիմպիկ օլիմպիական խաղերը հյուրընկալելու մասին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Նման նպատակ ունեն նաև Հնդկաստանը, Ավստրալիան (Քվինսլենդ նահանգ), Չինաստանի Շանհայը, ինչպես նաև Հարավային Կորեայի Սեուլը և ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փհենյանը՝ միասնական:

Նախկինում Քաթարը ցանկություն է ունեցել անցկացնել 2016 և 2020 թթ․ մարզահանդեսները, որոնք համապատասխանաբար տրվել են Ռիո դե Ժանեյրոյին և Տոկիոյին:

2022թ․ Քաթարում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: