FreeStyle

Ուկրաինայի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների ներկա օրակարգը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը:

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման վիճակը և հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Կողմերը նշել են ամուր պատմական կապերը ուկրաինացի և հայ ժողովուրդների միջև:

Նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել առևտրի զարգացմանը և տնտեսական երկխոսության խորացմանը:

Արտգործնախարարները բարձր են գնահատել փոխգործակցությունը Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու հարցի շուրջ և փորձ են փոխանակել COVID-19 համաճարակի հետևանքների հաղթահարման վերաբերյալ», — ասվում է հայտարարության մեջ:

Պարբերականին մեկնաբանություն տալիս՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը կարևորել է նման մակարդակի պաշտոնական շփումները: ՈւՀՄ ղեկավարը հույս է հայտնել, որ այսուհետ նմանատիպ շփումներն ավելի հաճախ տեղի կունենան:

«Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների շփումները մեծ հույս են ներշնչում», — նշել է Շատվորյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2013 թվականից միջազգային համագործակցությունը դարձել Է Ուկրաինայի հայերի միության զարգացման գերակա ուղղությունը: ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է, որ կազմակերպությունն ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերություններն ավելի ամուր լինեն: