logo
Главная » 2017 » Декабрь » 18 » Խերսոնում հայկական խաչքար է տեղադրվել
16:17
Խերսոնում հայկական խաչքար է տեղադրվել

Դեկտեմբերի 18-ին Խերսոնի Զալաէգերսեգ փողոցի այգում  տեղադրվել է հայկական խաչքար:

Խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հուշարձանի բացմանը մասնակցել են Խերսոնի շրջանային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, հոգեւորականներ, Ուկրաինայի հայերի միության Խերսոնի շրջանային կազմակերպության ղեկավարները, հյուրեր այլ քաղաքներից:

AnalitikaUA.net-ի հետ զրույցում  Ուկրաինայի հայերի միության Խերսոնի շրջանային կազմակերպության նախագահ Տիգրան Մկրտչյանը նշել է, որ հայ համայնքը  երկար  է սպասել հուշարձանի տեղադրմանը: «Այժմ մենք ունենք մի տեղ, որտեղ կարող ենք խոնարհվել հայ ժողովրդի անմեղ զոհերի հիշատակի առաջ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմատիկ միջոցառումներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի բոլոր մարզերում: Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` երկու տարվա ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղադրվել են ավելի քան 10 խաչքարեր: Եւս 10 խաչքար արդեն Ուկրաինայում են, և սկսվել է տարբեր քաղաքներում տեղադրման գործընթացը:

Категория: Новости | Просмотров: 363 |