logo
Главная » 2018 » Июнь » 20 » Սամվել Հակոբյան. «Նման պարգևի աշխարհում արժանացել է յոթ անձ, այդ թվում՝ Հռոմի պապը, Արթուր Ասատրյանը, Ցվետանա Պասկալևան»
11:50
Սամվել Հակոբյան. «Նման պարգևի աշխարհում արժանացել է յոթ անձ, այդ թվում՝ Հռոմի պապը, Արթուր Ասատրյանը, Ցվետանա Պասկալևան»

Հանրագիտարանի հեղինակ՝ ՀՀ-ում Եվրոպային անվտանգության եւ կոնֆլիկտոլոգիայի փաստավավերագրության միջազգային ակադեմիաների նախագահ, ակադեմիկոս, պատվավոր դոկտոր-պրոֆեսոր Սամվել Հակոբյանը «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, թե ինչպես եղավ, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, համաձայնեց հովանավորել «Հայաստանի Հանրապետություն» պատմական 11-հատորանոց հանրագիտարանի անգլերեն եւ ռուսերեն թարգմանությունը եւ տպագրությունը: Նա պատմեց. «Ես տասնամյակներ շարունակ ուսումնասիրել եմ Հայաստանի մշակութային ժառանգությունը և ստեղծել Հայաստանի մշակութային ժառանգության անձնագիր: Մենք ստեղծել ենք «Հայաստանի Հանրապետություն» պատմական 11-հատորանոց հանրագիտարանը: Այն 2015-ին տպագրվեց ազգությամբ ռուս Ալեքսանդր Նովոպաշինի ֆինանսավորմամբ: Մեր նպատակն է այսպիսով ՀՀ մշակութային ժառանգության պահպանությունը և տարածումը: Այս առումով մեր այս գիրքը հզոր գործ է: Սակայն այն պետք էր թարգմանել»: Պարոն Հակոբյանը հայտնեց, թե գիրքը թարգմանելու և անգլերեն, ռուսերեն տպագրելու համար դիմել է բազմաթիվ միլիոնատերերի, սակայն ոչ մի արձագանք: Այնուհետև Սամվել Հակոբյանը լսել է Արթուր Ասատրյանի բարեգործությունների և այն մասին, որ նրան ընդունել և պարգևատրել է Հռոմի պապը, ուստի որոշել է դիմել. «Մենք իր մոտ՝ Էջմիածնում հանդիպեցինք, նա մեծ սիրով ինձ ընդունեց, և խնդրեցի աջակցություն, որ եթե կարող ենք անգլերեն ու ռուսերեն գիրքը թարգմանել ու տարածել ամբողջ աշխարհում: Իմ մեկնաբանությունները լուռ լսեց, հետո ասաց` այն, ինչ վերաբերում է հայ ժողովրդի պատմությանը, հայոց պետականության ամրապնդմանը, հայ մշակութային ժառանգության ամրապնդմանը, ես պատրաստ եմ և միշտ կանգնած եմ դրա կողքին: Այնպես որ, մեծ սիրով կաջակցի թարգմանությանը և տարածմանը»: 


Նա տեղեկացրեց, որ այժմ գիրքն ինտենսիվ թարգմանվում է և հույս ունեն, որ մինչև հունվար կհանձնեն տպարան: Պարոն Հակոբյանի փոխանցմամբ՝ դրանք տասնյակ հազարների հասնող ծախսեր են: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ պարոն Հակոբյանը հավաստիացրեց՝ ի տարբերություն այն  մտահոգության, որ հեղափոխություններն ընդհանրապես ունենում են բացասական ազդեցություն, մեզ մոտ եղավ հակառակը. հեղափոխությունը բերեց զարգացում: Ըստ նրա, եթե ժողովուրդը թողնի կառավարությանը մենակ, բազում խնդիրներ կառաջանան այդ նոր Հայաստանը կառուցելու ճանապարհին: Զրույցի ավարտին Սամվել Հակոբյանը տեղեկացրեց, որ Դոն Պիպոն նաև պատվո շքանշանի է արժանացել. «Արթուր Ասատրյանն արժանացել է փաստավավերագրության միջազգային ակադեմիաների պատվո շքանշանի: Նման պարգևի է արժանացել աշխարհում յոթ անձ, այդ թվում նաև Հռոմի պապը, Հայաստանից Ցվետանա Պասկալևան: Նրան էլ դեռ չենք հանձնել: Առաջիկայում նրա և Արթուր Ասատրյանի շքանշանները կհանձնենք»: 

Aravot.am

Категория: Новости | Просмотров: 58 |