logo
Главная » 2019 » Ноябрь » 2 » Ռիվնեում (Ուկրաինա) հայկական խաչքար է տեղադրվել
10:27
Ռիվնեում (Ուկրաինա) հայկական խաչքար է տեղադրվել

Նոյեմբերի 1-ին Ռիվնե քաղաքում տեղի ունեցավ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը:

AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ հուշարձանը օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի կողմից ՝ Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Ուկրաինայի հայերի միության փոխնախագահներ Դավիթ Մկրտչյանը և Արմեն Վարդանյանը, Ռիվնեի մարզի հայկական  համայնքի նախագահ Վարդան Թաթոսյանը, տեղական իշխանությունների, հոգևորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Լվովի, Վոլինի և Ժիտոմիրի մարզերի հայկական համայնքներից:

Ըստ Ուկրաինայի հայերի միության տվյալների, խաչքարի բարձրությունը 2,5 մետր է և այն պատրաստված է հայկական տուֆից:

Հիշեցնենք, որ հայոոց ցեասպանության հարյուր ամյակից սկսած՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ արդեն երեք տասնյակ խաչքարներ են տեղադրվել Ուկրաինայի գրեթե բոլոր մարզերում։

Ուկրաինայի գլխավոր տաճարը - «Սոֆիա Կիևսկայան» որն այժմ ազգային մշակութային արքելոց է հանդիսանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո՝ իր մշտական ցուցահանդեսը նույնպես համալրել է հայկական խաչքարով։

Категория: Новости | Просмотров: 188 |