logo
Главная » 2019 » Май » 21 » Քաղաքագետ. Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան Կարելի է գնահատել որպես ազդանշան Կիևի կողմից
14:43
Քաղաքագետ. Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան Կարելի է գնահատել որպես ազդանշան Կիևի կողմից

Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան Կարելի է գնահատել որպես ազդանշան Կիևի կողմից, որ Ուկրաինան պատրաստ է նոր հարաբերություններ կառուցել եվրասիական տարածքի հետ, նշել է ուկրաինացի քաղաքագետ Ալեքսեյ Յակուբինը, այդ մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Փորձագետը հնարավոր է համարել, որ ամենայն հավանականությամբ, Զելենսկու առաջին այցերից մեկը կարող է լինել նորմանդական քառյակի գագաթնաժողովին, որը տեղի կունենա ամռանը:

"Կա այնպիսի ավանդույթ, որ այն երկրները, ուր նորընտիր քաղաքական գործիչը (Նախագահը – խմբ.) առաջին հերթին այցելում է, դա այն բանի ցուցանիշն է, որ նա հենց այդ երկրների հետ մտադիր է լուծել ինչ-որ խնդիրներ կամ նոր քաղաքականություն կառուցել", — ասել է Յակուբինը:

Անդրադառնալով Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցին հետխորհրդային երկրներ, քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանին այս պահին հաջողվում է պահպանել բազմավեկտորությունը: "Ուկրաինայի համատեքստում կա Բելառուսի ուղղությունը, բայց կան նրբություններ, կա Վրաստանի ուղղությունը, բայց այնտեղ նույնպես կան նրբություններ, իսկ ահա Հայաստանն այդ առումով կարող է լինել Զելենսկու և հետխորհրդային (եվրասիական) տարածքի շփման առաջին կետերից մեկը":

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության "Լուրեր" ծրագրի թղթակիցների այն հարցին, թե ընտրվելու դեպքում ինքը կժամանի Երեւան, Վլադիմիր Զելենսկին պատասխանել է. "Մենք հրաշալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ եւ շարունակելու ենք":

Категория: Новости | Просмотров: 108 |