logo
Главная » 2018 » Август » 23 » Փորձագետ. ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումն առաջնային է Կիեւի եւ Երեւանի համար
17:05
Փորձագետ. ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումն առաջնային է Կիեւի եւ Երեւանի համար

«Եվրոատլանտյան ինտեգրման գործընթացում ինչպես Ուկրաինան, այնպես էլ Հայաստանը չպետք է դիտեն ՆԱՏՕ-ին անդամակցությունը որպես "իդեա ֆիքս": Շատ ավելի մեծ հետաքրքրություն եւ գործնական արժեք ունի երկու երկրների համար համագործակցության ընդլայնումը գոյություն ունեցող ծրագրերի շրջանակներում և նոր ծրագրերի ներառումը՝ ուղղված զինված ուժերի ամրապնդմանը, օրինակ, պաշտպանական ներուժի և անվտանգության ամրապնդման նախաձեռնությունը (The Defence and Related Security Capacity Building (DCB) Initiative)» - AnalitikaUA.net-ին տված հարցազրուցում նշել է ուկրաինացի վերլուծաբան Մաքսիմ Ցարենկոն:

Ըստ փորձագետի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պաշտոնապես ճանաչում է այս ծրագրի շրջանակներում Վրաստանի և Մոլդովայի գրանցած առաջընթացը, իսկ դա նշանակում է, որ Ուկրաինան եւ Հայաստանը, որոնք կանգնած են ռազմական ագրեսիային դիմակայելու անհրաժեշտության առաջ՝ պայմանավորված հարևան երկրների թշնամական գործողություններով, նույնպես պետք է հետաքրքրված լինեն այս նախաձեռնությամբ: «Բացի այդ, պետք է նշել, որ ոչ միշտ է ՆԱՏՕ-ին անդամակցությունը երաշխավորում այս կազմակերպության անդամ երկրների միջև համերաշխությունը․ բավական է հիշել Իսլանդիայի «Ձողաձկան պատերազմները» կամ Թուրքիա-Հունաստան մշտապես լարված հարաբերությունները։ Մյուս կողմից, ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ավստրիան եւ Ֆինլանդիան բավականաչափ ինտեգրված են Եվրոատլանտյան կոլեկտիվ անվտանգության համակարգում», – ասել է  փորձագետը:

«Այսպիսով, և Ուկրաինայի, և Հայաստանի համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը գործընկերության ծրագրերի շրջանակներում առաջնային է՝ անկախ ընկերության ֆորմալ անդամ հանդիսանալու հանգամանքից», - եզրափակեց Մաքսիմ Ցարենկոն։

Категория: Новости | Просмотров: 110 |