logo
Главная » 2019 » Март » 18 » Փորձագետ. Կիևին ու Երևանին անհրաժեշտ է խորացնել առևտրատնտեական կապերը
16:57
Փորձագետ. Կիևին ու Երևանին անհրաժեշտ է խորացնել առևտրատնտեական կապերը

«Որոշ աշխարհաքաղաքական գործոններ ազդում են Կիևի ու Երևանի հարաբերությունների վրա և որոշակի իմաստով զսպում են դրանք»,- AnalitikaUA.net-ին հայտարարել է ուկրաինացի փորձագետ Դարյա Վոլոդինան:

Նրա կարծիքով Երևանին ու Կիևին անհրաժեշտ է երկու երկրների հարաբերությունները տեղափոխել առանձին հուն և խորացնել առևտրատնտեսական կապերը:

«Ցավոք, այսօր երկու երկրների հարաբերությունները գտնվում են երրորդ երկրների ազդեցության տակ, և եթե մեզ հաջողվի  Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունները դուրս բերել առանձին հուն, ապա ես վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել նոր մակարդակի»,- ասել է Դ. Վոլոդինան։

Փորձագետը նաև բարձր է գնահատում Ուկրաինայում հայկական համայնքի դերը, որը նպաստում է ուկրաինա-հայկական հարաբերությունների ամրապնդմանը։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերյալ ուկրաինացիների իրազեկման թեմաներին `փորձագետն ընդգծել է, որ շատերը գիտեն, թե ինչ է տեղի ունենում և աջակցում են այն փոփոխություններին, որոնք թույլ կտան Հայաստանին աշխարհաքաղաքական քարտեզի վրա նոր տեղ գրավել։

Категория: Новости | Просмотров: 85 |