logo
Главная » 2017 » Декабрь » 28 » Պատմաբան. Հայկական մշակույթը մեծ հետաքրքրություն է առաջացնում Ուկրաինայում
15:02
Պատմաբան. Հայկական մշակույթը մեծ հետաքրքրություն է առաջացնում Ուկրաինայում

«Ուկրաինայում տարեցտարի աճում է հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ: Ուկրաինայի հայերի միության կազմակերպած միջոցառումներին մասնակցում են երկրի տարբեր շրջաններից եկած հազարավոր մարդիկ»,- այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հարցերով հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը:

Նա նշել է, որ 2017 թ. սկսվել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված միջոցառումներով, որոնք անցկացվում էին ամբողջ տարվա ընթացքում՝ երկրի տարբեր շրջաններում: Ուկրաինայի հայերի միությունը նաև Ուկրաինայի հայկական սրբապատկերների, միջնադարյան Ավետարանների, խաչքարների աննախադեպ ցուցադրություններ է կազմակերպել «Սոֆիա Կիևսկայա» Ազգային արգելոցում:

Դավթյանը նշել է, որ Ուկրաինայի հայերի բազմադարյա մշակույթին ու պատմությանը նվիրված բոլոր միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացնում այցելուների շրջանում: Նրա խոսքով՝ Ուկրաինայում հետաքրքրության աճ է նկատվում հայկական պատմության ու մշակույթի նկատմամբ, ինչն արտահայտվում է թեմատիկ միջոցառումների այցելությունների թվի մեծացմամբ:

«Հաճախ, երբ մենք ցուցադրություններ ու ներկայացումներ ենք կազմակերպում, որ ուղղված են ուկրաինա-հայկական պատմության հանրահռչակմանը, մեզ մոտ գալիս են մարդիկ և ասում, որ տեսածից ու լսածից հետո ցանկանում են տեսնել Ուկրաինայի մշակութային հուշարձանները և լինել Հայաստանում»,- ասաց նա:

Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ գիտությունը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Категория: Новости | Просмотров: 452 |