logo
Главная » 2018 » Июнь » 30 » Պատմաբան. «Հայ-ուկրաինական պատմության ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ժողովուրդների միջև երկխոսության զարգացման համար»
22:30
Պատմաբան. «Հայ-ուկրաինական պատմության ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ժողովուրդների միջև երկխոսության զարգացման համար»

Սուրբ Աստվածածին եկեղեցուն առնչվող փաստերի ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Կիևիհայերի պատմությունը լիարժեքորեն իմաստավորելու համար, այլև հենց քաղաքի համար՝ ամբողջությամբ վերցրած: Այս մասին «AnalitikaUA.net»-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի պատմաբան Եվգենի Սաֆարյանսը:

Գիտնականի կարծիքով, հենց Սուրբ Աստվածածին եկեղեցին է երկար ժամանակ միավորել Կիևի հայ համայնքին: «Պատահականչէ, որ վերջերս անցկացված կլոր սեղանի հիմնական թեմաներից մեկը դարձավ եկեղեցու պատմությունը:»

Անդրադառնալով գիտական ​​միջոցառումների անցկացման թեմային՝ նա ընդգծեց, որ ընդհանուր պատմության ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ժողովուրդների միջև երկխոսության զարգացման համար:

Սաֆարյանսը խորհրդանշական է համարում նաև այն վայրը («Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցը՝ խմբ.), որտեղ տեղի էունեցել «Կիևի հայերը. հին համայնքի պատմությունը» կլոր սեղանը:

Ըստ հետազոտողի, Սուրբ Սոֆիայի մայր տաճարը համարսրբություն է ինչպես ուկրաինացիների, այնպես էլ հայերի համար:

Ինչպես արդեն հաղորդվել է, Կիևում կայացել «Կիևի հայերը. հին համայնքի պատմությունը» կլոր սեղանը:

Աննախադեպ միջոցառումների ընթացքում, որոնք կազմակերպվել էին «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի և Ուկրաինայի հայերի միության կողմից, հայտնի գիտնականներն ու փորձագետները պատմեցին Կիևի հայ համայնքի պատմության կարևոր փուլերի մասին:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ գիտությունը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Категория: Новости | Просмотров: 155 |