logo
Главная » 2018 » Июнь » 4 » Ուկրաինայում XV դարի հայկական եկեղեցու զանգերն օծվեցին
14:45
Ուկրաինայում XV դարի հայկական եկեղեցու զանգերն օծվեցին

Հունիսի 3-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ Դնեստրովսկում տեղի ունեցավ միջնադայան հայկական Սուրբ Աստվածամոր եկեղեցու զանգերի օծման արարողությունը:

ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, օծման կարգը կատարեց ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:

Միջոցառման օրը Բելգորոդ-Դնեշտրովսկու Մարիամ Աստվածածին եկեղեցի այցելեց Բելգորոդ-Դնեշտորսկի քաղաքապետ Ալլա Գինակը, Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Լեւոն Ղուլյանը, բարերար Ֆելիքս Պետրոսյանը, ինչպես նաեւ հյուրեր Ուկրաինայի եւ Ռումինիայի տարբեր շրջաններերից: 

Սուրբ Աստվածամոր XV դարի հայկական եկեղեցին Արևելյան Եվրոպայի հնագույն հայկական եկեղեցիներից է: Կառուցը վերադարձվել է համայնքին, հայր Լեւոն Ղուլյանի եւ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ջանքերով:

Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ:

Վերականգնման աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն է:

   

 

Категория: Новости | Просмотров: 246 |