logo
Главная » 2018 » Май » 10 » Ուկրաինայում վերահուղարկավորել են 1943-ին զոհված հայ զինվորի աճյունը
19:46
Ուկրաինայում վերահուղարկավորել են 1943-ին զոհված հայ զինվորի աճյունը

Մայիսի 8-ին Ուկրաինայի Զապորոժյեի մարզի հայ համայնքի ներկայացուցիչները վերահուղարկավորել են 1943-ին տարածաշրջանի ազատագրման համար մղած մարտերում հերոսաբար զոհված հայ զինվոր Դավիթ Տեր-Պողոսյանի աճյունը: Այդ մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ավելի քան մեկ տարի առաջ Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ սերտ գործակցությամբ զինվորի հարազատների ակտիվ որոնումներ էր սկսել, սակայն ապարդյուն:

«Ներիր, եթե չվերադառնամ... », - սրանք են եղել զինվորի վերջին խոսքերը, պահպանվել է նրա նամակը: Իսկ մենք ասում ենք. Ներիր Դավիթ ջան, որ չկարողացանք գտնել քո հարազատներին, բայց, իմացիր, որ աշխարհի բոլոր հայերը քո հարազատներն են և աղոթում են քո հոգու համար: Թող հոգիդ խաղաղվի», - ասել է Դոնեցկի մարզում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը:

Հիշեցնենք, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ազատագրված Կիևի պարետը եղել է գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը:

Категория: Новости | Просмотров: 257 |