logo
Главная » 2017 » Октябрь » 2 » Ուկրաինայում տեղի է ունեցել հայերենի կրթական ծրագրի շնորհանդեսը
21:31
Ուկրաինայում տեղի է ունեցել հայերենի կրթական ծրագրի շնորհանդեսը

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Լվովում տեղի է ունեցել Ուկրաինայի Հայերի միության կրթության հարցերով կոմիտեի նիստը: 

Լվովի հայ համայնքի աջակցությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Օգանեսյանը, Ուկրաինայի Հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Լվովի հայ համայնքի նախագահ Ավետիս Սարաջյանը, համայնքներին առընթեր կիրակնօրյա դպրոցների եւ ֆակուլտատիվ դասարանների ուսուցիչներ:

Նիստերի ընթացքում քննարկվել են հայ համայնքներում եւ մշակութային կենտրոններում նախադպրոցական խմբեր բացելու հարցերը: Ընտրվել են աշակերտների համար շարադրությունների թեմաները, որոնք մասնակցում են Ուկրաինայի Հայերի միաության ամենամյա մրցույթին:

Միջոցոառումների շրջանակում տեղի է ունեցել ուկրաիներեն ուսուցմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում 1-4-րդ դասարանների համար հայերեն լեզվով ծրագրի շնորհանդեսը, որը օգոստոսին ստացել է Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարարության կնիքը, նշել է Ուկրաինայի Հայերի միության կրթության հարցերով կոմիտեի ղեկավար Արաքսիա Հասրաթյանը:

Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ կրթության հարցերը շարունակում են մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում:

Համայնքի նախագահի եւ Հայ Առաքելական եկեղեցու Ուրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Օգանեսյանի անունից մասնակիցների համար նվերներ եւ սրբապատկերներ են պատրաստվել:

Категория: Новости | Просмотров: 143 |