logo
Главная » 2018 » Декабрь » 6 » Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են իրականացվելու
21:14
Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են իրականացվելու

Ուկրաինայում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:

Analitikaua.net կայքը տեղեկացնում է, որ ամբողջ երկրում անցկացվելու են միջոցառումներ՝ ի հիշատակ հայ ազգի այդ ողբերգական էջի տարելիցի:

Դեկտեմբերի 7-ին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի եկեղեցիներում, տարբեր քաղաքներում՝ հայկական խաչքարերի մոտ, ինչպես նաև մի քանի ուղղափառ եկեղեցիներում անցկացվելու են հիշատակի պատարագներ՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Հայ համայնքներում կլինեն նաև ֆիլմերի ցուցադրություններ և այլ թեմատիկ միջոցառումներ:

Ավելի վաղ AnalitikaUA.net-ի մեկնաբանության մեջ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել Է, որ հայ ժողովուրդը հիշում եւ անսահմանորեն երախտապարտ Է իր բարեկամներին ամբողջ աշխարհում, որոնք մեզ դժբախտության մեջ մենակ չթողեցին Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

 

Категория: Новости | Просмотров: 117 |