logo
Главная » 2018 » Июнь » 27 » Ուկրաինայում նշում են Կամենց Պոդոլսկի հայկական Աստվածամոր սրբապատկերի օրվա 227-ամյակը
12:07
Ուկրաինայում նշում են Կամենց Պոդոլսկի հայկական Աստվածամոր սրբապատկերի օրվա 227-ամյակը

Ամեն տարի հունիսի 27-ին նշվում է Կամենց Պոդոլսկի հայկական Աստվածամոր հրաշագործ սրբապատկերի օրը: Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, հայտնի է, որ հայկական Աստվածամոր սրբապատկերը  մեծարել են քաղաքի բոլոր երեք քրիստոնյա ծիսակատարությունների հավատացյալները՝ հայերը, լեհերը եւ ուկրաինացիները: 

Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի խոսքով՝ հայկական սրբապատկերի ուսումնասիրությունները չեն դադարում եւ սա շարունակական գործընթաց է, քանի որ փաստաթղթերում, ճանապարհորդական նշումներում եւ այլ արխիվային աղբյուրներում սրբապատկերի վերաբերյալ  հայտնաբերված նոր փաստերն ու նկարագրությունները թույլ են տալիս մեզ բացահայտել սրբապատկերի հետ կապված նախկինում անհայտ կողմերն ու ընդլայնել մեր գիտելիքները դրա պատմության մասին:

Աստվածամոր Հայկական սրբապատկերը, որը 1920-ական թվականներից կորած էր համարվում, մասնագետների կողմից նույնականացվել է 2011 թվականին, իսկ 2012 թվականի հունիսի 27-ին Կիեւի Բոգդան եւ Վարվարա Խանենկոների անվան արվեստի թանգարանում կայացել էր 16-րդ դարի սրբապատկերի ցուցադրությունը:

Категория: Новости | Просмотров: 150 |