logo
Главная » 2019 » Июнь » 28 » Ուկրաինայում նշում են Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը
20:00
Ուկրաինայում նշում են Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը

Ուկրաինայում մեծ շուքով  նշում են Սբ. Մարիամ Աստվածածնի սրբապատկերի 228-րդ տարեդարձինը, հաղորդում է AnalitikaUA.net-ը: 

Հունիսի 22-ին Կիեւում Ուկրաինայի հայերի միության եւ «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի նախաձեռնությամբ հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ հավաքվել են կլոր սեղանի շուրջ, որտեղ քննարկվել են կարեւոր, հեռանկարային ծրագրեր:

Միջոցառմանը ներկա են եղել գիտնականներ, քաղաքագետներ, լրագրողներ, երաժիշտներ, հոգեւորականներ եւ հասարակական գործիչներ:

Կլոր սեղանի մասնակցիները ողջունել են Ուկրաինայի հայ համայնքի ծրագրած միջոցառումները, նշվել են համատեղ քայլերը՝ Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությունն ավելի հայտնի դարձնելու համար:

Մարիամ Աստվածածնի սրբապատկերը հանդիսանում է Ուկրաինայի հայերի հոգեւոր ժառանգության ամենահայտնի մասունքներից մեկը: 1791 թվականի հունիսի 27-ին սրբապատկերն ու Կամենեց-Պոդոլսկում վերակառուցված եկեղեցին օծվել են, եւ արքեպիսկոպոս Յակով Թումանովիչի կարգադրությամբ նշվում է Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը:

2011 թվականին ուկրաինացի գիտնականներն առաջարկել են հունիսի 27-ը հայ-ուկրաինական բարեկամության օր հռչակել:  

Ամեն տարի այդ օրն Ուկրաինայի տարբեր շրջաններում հայկական սփյուռքը թեմատիկ միջոցառումներ է անցկացնում: Տոնակատարություններն ավարտվում են այսօր հունիսի 28-ին Կամենեց-Պոդոլսկում:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ դարձել է համաուկրաինական միակ կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպություններին: Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է հատկացնում գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներին:  

Категория: Новости | Просмотров: 145 |