logo
Главная » 2018 » Март » 1 » Ուկրաինայում նշել են Սումգայիթում հայկական ջարդերի 30-ամյա տարելիցը
23:04
Ուկրաինայում նշել են Սումգայիթում հայկական ջարդերի 30-ամյա տարելիցը

Ուկրաինայում նշել են Սումգայիթում հայկական ջարդերի 30-ամյա տարելիցը:

Փետրվարի 28-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հուշիտակի արարողություններ են կատարվել: Կիեւում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցու ծառայությունը գլխավորել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:

Հայր Կարապետ Ղարիբյանը AnalitikaUA.net-ին հաղորդել է, որ ներկա էին Ուկրաինայի հայերի միության, Կիեւի համայնքի ներկայացուցիչները, Ուկրաինայի մայրաքաղաքից եւ մոտակա շրջաններից Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները:

Ինչպես հայտնի է, ամեն տարի հայկական համայնքները Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացնում (կլոր սեղաններ, լուսանկարչական ցուցահանդեսներ, մոմավառություններ, դասախոսություններ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություն): Պետք է նաեւ նշել, որ Սումգայիթի թեմային անդրադարձել են նաեւ Ուկրաինայի ԶԼՄ-ները:

Категория: Новости | Просмотров: 334 |