logo
Главная » 2018 » Сентябрь » 24 » Ուկրաինայում նշել են Հայաստանի անկախության 27-ամյակը
23:42
Ուկրաինայում նշել են Հայաստանի անկախության 27-ամյակը

Киев

Ուկրաինայի տարբեր քաղաքներում հայկական համայնքների ներկայացուցիչները մեծ շուքով նշել են Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակը: Ւնչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, Կիևում հայկական համայնքի և МОКАО երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպվել են ՀՀ անկախության 27-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումներ:

Կիևում անցկացվել է KiеvArmFest-2018 փառատոնը, որի շրջանակներում տեղի է ունեցել համերգ, կինոցուցադրություն, հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, վոկալի, պարի, նկարչության վարպետության դասեր:

Киев

ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Դնեպրում, Օդեսայում, Զապորոժում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր համայնքները և հայկական կազմակերպությունները։

Категория: Новости | Просмотров: 173 |