logo
Главная » 2017 » Декабрь » 9 » Ուկրաինայում հայերը նշել են Ցեղասպանություն հանցագործության զոհերի հիշատակի օրը
21:33
Ուկրաինայում հայերը նշել են Ցեղասպանություն հանցագործության զոհերի հիշատակի օրը

Կիեւում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Ցեղասպանություն  հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության նախազգուշացման օրվան նվիրված հանրահավաք և աղոթք, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերին նվիրված խաչքարի մոտ արարողությունը վարել է Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական  թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը։

Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը, Կիեւի հայ համայնքի նախագահ Նորիկ Գեւորգյանը, հայկական համայնքի անդամները, այլ ազգային համայնքների, հոգեւորականության ներկայացուցիչները, քաղաքի բնակիչները:

Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան  2015-ի սեպտեմբերի 11-ին դեկտեմբերի 9-ը ընդունել էր որպես Ցեղասպանություն  հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության նախազգուշացման օր։

Категория: Новости | Просмотров: 330 |