logo
Главная » 2018 » Май » 23 » Ուկրաինայում անցկացվել է «Կիեւի հայերը. Հնագույն համայնքի պատմությունը» խորագրով կլոր սեղան
00:11
Ուկրաինայում անցկացվել է «Կիեւի հայերը. Հնագույն համայնքի պատմությունը» խորագրով կլոր սեղան

Մայիսի 22-ին, Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակույթի ժառանգության կոմիտեի եւԿիևի «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի նախաձեռնությամբ կայացել է կլոր սեղան «Կիեւի հայերը. Հնագույն համայնքի պատմությունը» խորագրով:

Ըստ AnalitikaUA.net-ի, միջոցառմանը մասնակցել են նշանավոր գիտնականներ, մշակույթի, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, հայ համայնքի եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ:

Մինչ կլոր սեղանի սկսվելը, մասնակիցների հետ շրջայց է տեղի ունեցել Սուրբ Սոֆիայի տաճարի հայկական համայնքի հետ կապված վայրերում:

Կլոր սեղանի հիմնական թեմաներն էին, հին համայնքի ձեւավորումը, տեղական հայկական եկեղեցին, Պոդոլում միջնադարյան հայկական թաղամասը, ինչպես նաեւ մշակութային ժառանգությունը:

AnalitikaUA.net-ին տված հարցազույցում Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակույթի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը հայտնել է, որ հույս ունի նման նախաձեռնությունների միջոցով խթանել Կիեւի հայերի պատմության վերաբերյալ նոր հետազոտությունների ձեռնարկմանը։

Միջոցառման ընթացքում ծավալված մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունեցողները խիստ կարեւորել են նմանատիպ միջոցառումների անցկացումը, որը ուկրաինական հասարակայությանը տալիս է Կիեւի հայ համայնքի իրական պատմության պատկերը եւ գնահատականը, միաժամանակ հույս հայտնելով, որ Ուկրաինանյում հայ համայնքին նվիրված ավելի խոր հետազոտություններ կանցկացվեն:

Категория: Новости | Просмотров: 61 |