logo
Главная » 2018 » Июнь » 11 » Ուկրաինայի Վիննիցա քաղաքում բացվել է հայ նկարիչ Կարեն Աղամյանի ցուցահանդեսը
12:55
Ուկրաինայի Վիննիցա քաղաքում բացվել է հայ նկարիչ Կարեն Աղամյանի ցուցահանդեսը

Ուկրաինական Վիննիցա քաղաքում՝ «Պատկերասրահ XXI»-ում, բացվել է «Լավագույն արվեստագետ/ The best artist 2018» միջազգային գեղարվեստական պլեների ամենատիտղոսավոր մասնակիցներից մեկի՝ Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը տեղի է ունեցել նկարչին Ուկրաինայի հայերի միության կողմից պատվավոր պարգեւագրի հանձնման արարողությունը:

Իր աշխատանքների ցուցահանդեսը հայ նկարիչն առաջին անգամ է ներկայացնում Ուկրաինայում: Ցուցահանդեսին աջակցում է Վիննիայի հայկական համայնքը  (նախագահ Սամվել Էգոյան), այն բաց է մինչեւ հունիսի 14-ը:

Կարեն Աղամյանը պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի Մշակույթի հացերով խորհրդի անդամ, Սոկա համալսարանի (Տոկիո) պատվավոր պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ է: 1970 թվականից ի վեր նա տարբեր երկրների Մշակույթի նախարարությունների եւ Նկարիչների միությունների կողմից կազմակերպած ավելի քան 150 հանրապետական, համամիութենական, միջազգային եւ օտարերկրյա անհատական եւ խմբակային ցուցահանդեսների է մասնակցել:

Նկարչի աշխատանքներից շատերը գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության հիմնադրամներում եւ արխիվներով, ինչպես նաեւ՝ աշխարհի մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում:

Կազմակերպիչների խոսքով՝ համաշխարհային անունով տաղանդավոր նկարչի ստեղծագործությունները մինչ այժմ Ուկրաինայում լայնորեն ներկայացված չեն եղել:

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է կատարում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: Միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ  մշակույթն ավանդաբար գտնվում են կազմակերպության ուշադրության կենտրոնում:

Просмотров: 240 |