logo
Главная » 2018 » Май » 12 » Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ
14:00
Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետը.

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, գրում է AnalitikaUA.net-ը:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ ուկրաինացիների եւ հայերի միջեւ բազմադարյա բարեկամական կապերը հետագայում նույնպես երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման հիմք կհանդիսանան:

Ուկրաինան շահագրգռված է երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվացմամբ, առաջին հերթին՝ առեւտրատնտեսական ոլորտում:

Հարգելի պարոն Վարչապետ, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն եւ հաջողություններ պետական գործունեության մեջ»:

Ավելի վաղ AnalitikaUA.net-ը հայտնել է, որ Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Просмотров: 225 |