logo
Главная » 2018 » Май » 17 » Ուկրաինայի մայրաքաղաքում կանցկացվի «Կիեւի հայերը. Հնագույն համայնքի պատմությունը» կլոր սեղանը
23:13
Ուկրաինայի մայրաքաղաքում կանցկացվի «Կիեւի հայերը. Հնագույն համայնքի պատմությունը» կլոր սեղանը

Կիեւի ավելի քան X դարի հայ համայնքի պատմությունը մայիսի 22-ին կլինի գիտական կլոր սեղանի թեման: 

Ըստ AnalitikaUA.net-ի, միջոցառման կազմակերպիչներն են Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակույթի ժառանգության կոմիտեն եւԿիևի «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցը:

Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակույթի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը կայքի հետ հարցազրույցում ասել է, որ Կիեւի հայերի պատմությանը նվիրված կլոր սեղանի հիմնական թեմաները կլինեն - հին համայնքի ձեւավորումը, տեղական հայկական եկեղեցին, Պոդոլում միջնադարյան հայկական թաղամասը, ինչպես նաեւ մշակութային ժառանգությունը:

«Հույս ունեմ, որ մեր գործողությունները անհրաժեշտ խթան կհանդիսանան Կիեւի հայերի պատմության վերաբերյալ նոր հետազոտությունների համար, ինչը չափազանց կարեւոր եմ համարում» - նշել է Դավթյանը:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ գիտությունը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:
 

Категория: Новости | Просмотров: 234 |