logo
Главная » 2020 » Февраль » 21 » Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում հող են հատկացրել հայկական եկեղեցու շինարարության համար
11:49
Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում հող են հատկացրել հայկական եկեղեցու շինարարության համար

Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում հող են հատկացրել հայկական եկեղեցու շինարարության համար, այս մասին AnalitikaUA.net-ին հայտնել է Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերի միության նախագահ Տիգրան Խաչատրյանը:

Կրոպիվնիցկիի քաղաքային խորհրդի նստաշրջանի նիստում պատգամավորները հավանություն են տվել Ռաֆայել Սանասարյանի առաջարկին՝ Հայ առաքելական եկեղեցու Կրոպիվնիցկու կրոնական համայքին մշտական օգտագործման հանձնել Միխայլովսկ փողոցում գտնվող հողամասը:

Տարածքային միության նախագահ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են դրան՝ նաեւ հավելելով, որ նախատեսում են տարածքը կանաչապատել եւ այնտեղ շատրվաններ տեղադրել:

Հայտնի է, որ եկեղեցիների կառուցումն Ուկրաինայի հայերի միության հիմնական նպատակներից մեկն է: Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ եկեղեցիների կառուցումը թույլ կտա իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը, որն է՝ բացահայտել հայկական մշակույթը Ուկրաինայի ժողովրդի համար:

Категория: Новости | Просмотров: 531 |