logo
Главная » 2020 » Февраль » 8 » Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում հրապարակվել է ապագա հայկական վանական համալիրի էսքիզը
12:15
Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում հրապարակվել է ապագա հայկական վանական համալիրի էսքիզը

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը հրապարակել է Կրոպիվնիցկի քաղաքում Ինգուլ գետի ափին ապագա վանական համալիրի էսքիզը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Էսքիզ-առաջարկը սոցցանցում հրապարակել է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միության ղեկավար Տիգրան Խաչատրյանը:

Նախագծում ներկայացվել է ճակատային հատվածում մեծ մուտքով մոնոլիտային շենք: «Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում եմ Ձեզ աջակցել որոշմանը: Շնորհակալություն բոլորին, ովքեր կապ ունեն այս պատմական պահի հետ»,- գրել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Միխայիլովսկայա փողոցում 1100 քմ մակերեսով հողատարածքը կարող են փոխանցել «Հայ առաքելական եկեղեցու կրոնական համայնքին»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիեւում հայկական տաճարի կառուցումը մոտենում է ավարտին:

Հայտնի է, որ եկեղեցիների կառուցումն Ուկրաինայի հայերի միության հիմնական նպատակներից մեկն է: Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ եկեղեցիների կառուցումը թույլ կտա իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը, որն է՝ բացահայտել հայկական մշակույթը Ուկրաինայի ժողովրդի համար:

Категория: Новости | Просмотров: 79 |