logo
Главная » 2019 » Февраль » 28 » Ուկրաինայի հայությունը նշում է Սումգայիթում հայկական ջարդերի 31-րդ տարելիցը
11:56
Ուկրաինայի հայությունը նշում է Սումգայիթում հայկական ջարդերի 31-րդ տարելիցը

Ուկրաինայի հայերը Սումգայիթում հայկական ջարդերի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացնում:

Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Սումգայիթում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն տեղի կունենա: Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net -ը, այս մասին կայքին հայտնել է Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը: Աղոթքը կանցկացվի Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Սպասվում է Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանի ներկայությունը:

Ուկրաինայի հայերի միության մամլո ծառայության հաղորդմամբ, կազմակերպության հովանավորությամբ մարտի 2-ին Այրումում (Լոռու մարզ) տեղի կունենա Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը:

Կայքը նշում է, որ երկրի շատ մարզերում հայկական համայնքները ավանդաբար անցկացնում են Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված տարբեր միջոցառումներ: Սումգայիթում հայերի կոտորածների մասին նյութը ցուցադրվել է հայտնի ուկրաինական հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` չորս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավելի քան 20 խաչքար է տեղադրվել երկրի տարբեր մարզերում:
 

Категория: Новости | Просмотров: 104 |