logo
Главная » 2018 » Июль » 31 » Ուկրաինայի հայերը մասնակցել են Կիևյան Ռուսիայի մկրտության 1030-ամյակին նվիրված միջոցառումներին
12:02
Ուկրաինայի հայերը մասնակցել են Կիևյան Ռուսիայի մկրտության 1030-ամյակին նվիրված միջոցառումներին

Հուլիսի 28-ին Կիեւում Վլադիմիր Մեծի արձանի մոտ տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Կիեւյան Ռուսիայի մկրտության 1030 ամյակին, որին ներկա են եղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, կրոնական բարձրաստիճան ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ։ Արարողությանը ներկա է եղել նաև Ուկրաինայում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը։

Նույն օրը Կիևի հայ եկեղեցու «Սրբոց Նահատակաց» երգչախումբը մասնակցել է քրիստոնեական երգի ու երաժշտության «Հոգևոր երգեր» փառատոնին, որը կազմակերպվել էր Կիևի քաղաքապետարանը մշակութային գեղարվեստական «Հոգևոր ճառագայթներ» նախագծի շրջանակներում։Փառատոնը կազմակերպվել էր «Երգեցիկ դաշտում»: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին նաև «Իմ Հայրենիք: Նվիրվում է Ռուսիո-Ուկրաինայի մկրտության 1030-ամյակին» պատմական-գրական համաուկրաինական մրցույթի հաղթողների ստեղծագործությունները:

Թեմատիկ միջոցառումների կազմակերպիչ Ելենա Հովհաննիսյանի հաղորդմամբ Կիեւյան Ռուսիայի մկրտության 1030 ամյակին նվիրված միջոցառումներ հայ համայնքը սկսել է կազմակերպել հուլիսի 25-ից։ Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ «Կիևյան Սոֆիա» ազգային արգելանոցում կայացավ «Կիևյան Ռուսիայի մկրտության 1030-ամյակին» 11-րդ համաուկրաինական գիտագործնական կոնֆերանսի բացումն ու լիագումար նիստը։

Հիմնական զեկույցների հետ կոնֆերանսին ելույթ ունեցան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նադեժդա Նիկիտենկոն և «Մշակութային կապերի հայկական միություն» հ/կ ղեկավար Ելենա Հովհաննիսյանը։ Նշենք նաև, որ միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Իմ Հայրենիք: Նվիրվում է Ռուսիո-Ուկրաինայի մկրտության 1030-ամյակին» պատմական-գրական համաուկրաինական մրցույթի հանդիսավոր պարգևատրումը։

Ինչպես AnalitikaUA.net- ն արդեն տեղեկացրել է, Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործչի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նադեժդա Նիկիտենկոյի գրքում արքայադուստր Աննայի հայկական արմատները մանրամասնորեն նկարագրված են: Նիկիտենկոյի խոսքերով` արքայադուստր Աննա մեծ ազդեցություն է թողել Կիեւյան Ռուսիայի ճակատագրի վրա:

Հիշեցնենք, որ միջոցառումների մեկնարկը տրվել է անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանում:
 

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ գիտությունը ավանդաբար կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Категория: Новости | Просмотров: 152 |