logo
Главная » 2017 » Ноябрь » 25 » Ուկրաինայի հայերը սահմանել են 2018թ. առաջնայնությունները
08:43
Ուկրաինայի հայերը սահմանել են 2018թ. առաջնայնությունները

Նոյեմբերի 24-ին, Կիեւում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության տարվա եզրափակիչ համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին 2017-ի կազմակերպության գործունեության արդյունքները եւ որոշվեց 2018 թվականի առաջնայնությունները:

AnalitikaUA.net-ի  հաղորդմամբ, համաժողովին մասնակցում էին Ուկրաինայում ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Հայկ Հակոբյանը, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, սփյուռքի ականավոր ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու պատվավոր հյուրեր: 

Ինչպես նշեց Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, 2017 թվականը լի էր կարեւոր իրադարձություններով:

«Կազմակերպության ներկայացուցիչները հաջողությամբ իրականացրել են բոլոր ծրագրերը»:

Շատվորյանն ընդգծեց հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի ժողովրդայնացման ոլորտը, որի շրջանակներում տեղի ունեցան Իվան Այվազովսկու 200-ամյակի տոնակատարությունները, խաչքարերի, հայկական սրբապատկերների եւ ավետարանների ցուցահանդեսը:

Ուկրաինայի հայերի միության ղեկավարը նշել է նաեւ, որ առաջին հայկական երիտասարդական ֆորումն ու սպորտային մրցաշարերն անցկացվել են բավական բարձր մակարդակի վրա: «Նոր գաղափարներ են իրականացվել միջազգային համագործակցության եւ բարեգործության ոլորտում: Ավանդաբար, մեծ ուշադրություն դարձվեց հիշատակի միցառումներին», - ասաց Վիլեն Շատվորյանը:

Կոնֆերանսի եզրափակիչ մասում կայացաավ պարգեւատրման արարողությունը, որի ընթացքում հայ համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչները, քաղաքական, գիտության, մշակույթի եւ սպորտի հայտնի գործիչները պարգեւատրվեցին Ուկրաինայի հայերի միության պատվոգրերով:


Категория: Новости | Просмотров: 146 |