15:44 Ուկրաինայի հայերի միության ճամբարի մասնակիցները այցելեցին Բելգորոդ-Դնեստրովսկի միջնադարյան հայկական եկեղեցի | |
Բելգորոդ-Դնեստրովսկու վերականգնված միջնադարյան հայկական եկեղեցու առաջին այցելուները Ուկրաինայի հայերի միության ճամբարի անդամներ էին: Օգոստոսի 5-ին ՈՒՀՄ- ի պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը հանդիպեց Ուկրաինայի հայերի միության ամառային ճամբարի մասնակիցների հետ եւ նրանց համար անցկացրեց Հայաստանի պատմության մասին ճանաչողական դասախոսություն: Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, երեխաները նաեւ այցելեցին Բելգորոդ-Դնտրոնրսկիի Մարիամ Աստվածածին (XIV-XV) վերականգնված հայկական եկեղեցին, որտեղ նրանց համար կազմակերպվել է էքսկուրսիա: Կայքը հիշեցնում է, որ հուլիսի 29-ին Օդեսայի շրջանում մեկնարկեց Ուկրաինայի հայերի միության 7-րդ ամենամյա ամառային մանկապատանեկան ճամբարը։ Ճամբարին մասնակցում են ամենաակտիվ և լավագույն առաջադիմությամբ 59 երեխաներ Հայաստանից և Ուկրաինայից։ Ինչպես հայտնի է, Բելգորոդ-Դնեստրովսկիում է գտնվում Արեւելյան Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Մայրամ Աստվածածնի եկեղեցին: Կառուցը վերադարձվել է համայնքին, հայր Լեւոն Ղուլյանի եւ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ջանքերով: Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ: Վերականգնման աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն է: | |
Категория: Новости | Просмотров: 225 | | |