logo
Главная » 2020 » Февраль » 5 » Ուկրաինայի հայերի միության նոր փոխնախագահը պատմել է առաջիկա ծրագրերի մասին
22:41
Ուկրաինայի հայերի միության նոր փոխնախագահը պատմել է առաջիկա ծրագրերի մասին

Ուկրաինայի հայերի միության նորանշանակ փոխնախագահ Դավիթ Մակարյանը պատմել է կազմակերպության աշխատանքից տպավորությունների եւ առաջիկա ծրագրերի մասին, հայտնում է AnalitikaUA.net-ը։

2019 թ․ Մակարյանը ավարտել է պատգամավորական գործունեությունը եւ սկսելէ զբաղվել հասարակական գործունեությամբ։ Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նա նշել էր, որ փոխնախագահի պաշտոնում իր գլխավոր առաքելությունը կառավարման, պետական ծառայությունների հետ աշխատանքի եւ տնտեսություն վարելու հսկայական փորձը կիսելն է։

Վերլուծելով Ուկրաինայի հայերի միության գործունեությունը՝ Դավիթ Մակարյանը խոստովանել է, թե տպավորված է անցկացված միջոցառումների մակարդակով։ «Ես ներկա եմ եղել ՈՒՀՄ-ի ամփոփիչ համաժողովին եւ ապշել եմ աշխատանքի այն ծավալից, որ հասարակական կազմակերպությունը կատարել է իր գործունեության տարիների ընթացքում։ Այստեղ հատուկ մթնոլորտ է, որտեղ ուզում ես լինել»,- ասել է Մակարյանը։

Փոխնախագահը նաեւ պատմել է նոր պաշտոնում իր ծրագրերի մասին։ «Մենք արդեն գիտենք առաջիկա կես տարվա միջոցառումների ծրագիրը։ Դա կարեւոր նախագծերի համալիր է, որոնք կնպաստեն հայկական ժառանգության պահպանմանը, միջազգային կապերի ամրապնդմանը եւ տնտեսական համագործակցության զարգացմանը»,- նշել է նա։

ՈՒՀՄ նախագահի նոր տեղակալն առանձին ընդգծել է Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ զբոսաշրջության զարգացման կարեւորությունը․ «Հայաստանը ոչ մեծ, սակայն զարմանալի երկիր է, որը քիչ է հայտնի ուկրաինական շուկային։ Մենք, որպես հասարակական կազմակերպություն, հեռանկարում կարող ենք մեր ներդրումն ունենալ Երեւանի եւ Կիեւի միջեւ հարաբերությունների ամրապնդման նախագծերի ստեղծման գործում»։

Ինչպես արդեն նշվել էր նախկինում, հայերը նշանակալի տեղ են զբաղեցնում Ուկրաինայի պատմության մեջ։ Ուկրաինայի հայկական համայնքը ամենախոշորներից եւ կազմակերպվածներից մեկն է։

Ուկրաինական հողում իրենց բազմադարյա բնակության ընթացքում հայերն էական նյութական եւ հոգեւոր ժառանգություն են թողել։

Հայկական սփյուռքն ինտեգրվել է ուկրաինական հասարակությունում, դրա հետ մեկտեղ պահպանել է իր մշակութային, ազգային եւ կրոնական առանձնահատկությունները։ Ներկայում Ուկրաինայում ապրում է բազմահազարանոց հայկական սփյուռք, ազգային համայնքները գործում են երկրի շատ քաղաքներում, աշխատում են հասարակական-մշակութային կազմակերպությունները։ Հայերը եկեղեցիներ, դպրոցներ են կառուցում, զարգացնում են ազգային մշակույթը։

Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպություններին։

Категория: Новости | Просмотров: 68 |