logo
Главная » 2017 » Октябрь » 8 » Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները Արցախում հանդիպել են ապրիլյան պատերազմից տուժածների ընտանիքների հետ
02:36
Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները Արցախում հանդիպել են ապրիլյան պատերազմից տուժածների ընտանիքների հետ

Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները Արցախում հանդիպել են ապրիլյան պատերազմից տուժածների ընտանիքների հետ։

Ուկրաինայի հայերի միության անդամներն հանդիպել են ապրիլյան ռազմագործողությունների ընթացքում զոհված արցախցի 12 ընտանիքների ներկայացուցիչների հետ: Նպատակն էր՝ մոտիկից ծանոթանալ ընտանիքների հետ:

Ընտանիքներին օգնելու որոշումը կայացվել է 2016 թվականի ապրիլի 14-ին՝ Կիևում կայացած Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովի ընթացքում, որի ժամանակ հայկական համայնքների ղեկավարները միաձայն ողջունեցին նախաձեռնության հեղինակ Վիլեն Շատվորյանին։ 

2016 թվականի օգոստոսից հումանիտար օգնություն է ստացել շուրջ 40 ընտանիք։ Ընտանիքների ընտրությունը կատարվել է Ուկրաինայում հայակական դեսպանատան, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի և հայկական կառույցների համատեղ որոշմամբ։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը AnalitikaUA.net-ի հետ զրույցում նշել է, որ ցուցաբերվող օգնությունն անմիջապես կատարվում է Վիլեն Շատվորյանի վերահսկողության ներքո։

Категория: Новости | Просмотров: 243 |