logo
Главная » 2018 » Апрель » 9 » Ուկրաինայի հայերի միության ղեկավարը շնորհավորել Է Հայաստանի նորընտիր նախագահին
15:43
Ուկրաինայի հայերի միության ղեկավարը շնորհավորել Է Հայաստանի նորընտիր նախագահին

Vilen-SHatvoryan

Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանն ուղերձ Է հղել Հայաստանի նորընտիր նախագահին նրա պաշտոնակալության կապակցությամբ:

Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել են ՈւՀՄ-ի մամուլի ծառայությունում, ուղերձում, մասնավորապես ասված Է. «Մեծարգո Արմեն Վարդանի Սարգսյան. Ընդունեք Ուկրաինայի հայերի միություն հասարակական կազմակերպության եւ անձամբ իմ շնորհավորանքները այդ բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ, որ Ձեր ղեկավարությամբ մեր հայրենիքը ծաղկի ու բարգավաճի, որպեսզի Ձեր կառավարման ընթացքում մեր հայրենիքում իշխի խաղաղ ու անամպ երկինքը:

Թող Աստված օրհնի այն պատասխանատու ուղին, որը Դուք անցնելու եք, եւ այն ոչ դյուրին որոշումները, որոնք Դուք ընդունելու եք: Չնայած այն բանին, որ մենք Ուկրաինայի հայեր ենք, հեռու ենք գտնվում մեր պատմական Հայրենիքից, մենք չենք կորցնում նրա հետ կապերը եւ հրճվանք ենք ապրում նրա ամեն մի հաղթանակից: Մաղթում ենք, որ Ձեր կառավարման օրոք այդ հաղթանակները շատ լինեն:

Հարգանքով՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատիվորյան»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ , միակ միությունն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր հայկական կազմակերպությունները և հայ համայնքները։

Категория: Новости | Просмотров: 137 |