logo
Главная » 2020 » Март » 26 » Ուկրաինայի և Հայաստանի 150-ից ավել քաղաքացիներ են տեղափոխել Կիև-Երևան-Կիև հատուկ չվերթով
11:23
Ուկրաինայի և Հայաստանի 150-ից ավել քաղաքացիներ են տեղափոխել Կիև-Երևան-Կիև հատուկ չվերթով

Նախօրեին երկու երկրների քաղաքացիները ուկրաինական ավիաընկերության հատուկ չվերթով տեղափոխման հնարավորություն ստացան, - հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Մասնավորապես Կիևից Երևան փոխադրվել է 62 ուղևոր, իսկ Երևանից Կիև` 92-ը:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հատուկ չվերթը իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի Դեսպան Իվան Կուլեբայի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

Ըստ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության՝ շարունակվում են Ուկրաինայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները:

Հիշեցնենք որ, Ուկրաինան մարտի 16-ից փակել է երկրի սահմանները, և արտերկրում մնացած քաղաքացիների փոխադրումները կատարվում են հատուկ չվերթների միջոցով։

Категория: Новости | Просмотров: 170 |