logo
Главная » 2020 » Март » 9 » Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում հայկական խաչքար են տեղադրել
17:56
Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում հայկական խաչքար են տեղադրել

Բերդյանսկի (Զապորոժյեի մարզ) հայերի միության ներկայացուցիչները Ազմոլ միկրոշրջանում հայկական խաչքար են տեղադրել։

Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, սա արդեն չորրորդ տեղադրված խաչքարն է Զապորոժյեի մարզում։ Երկու խաչքարեր գտնվում են Զապորոժյեի հայկական եկեղեցու մոտ, մեկը Մելիտոպոլում եւ չորրորդը երեկ տեղադրել են Բերդյանսկում։

Տարածաշրջանային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, հուշարձանի մոտ ծրագրվում է բարեկարգել տարածքը եւ ճեմուղին։ Ապագայում ծրագրվում է այդ տեղում վանք կառուցել։

Ինչպես հայտնի է, 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրում տեղադրվել է 20 խաչքար։ Ուկրաինայի Սոֆիա Կիեւսկայայի հնագույն տաճարի ցուցանմուշներին եւս ավելացել է հայկական խաչքար, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։

Անցյալ տարի Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ խաչքարեր են տեղադրվել նաեւ Հայաստանում։

Просмотров: 117 |