logo
Главная » 2018 » Июль » 23 » Ուկրաինական հեռուստաալիքը ներկայացրել է Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի պատմությունը
23:36
Ուկրաինական հեռուստաալիքը ներկայացրել է Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի պատմությունը

Օդեսայի մարզային հեռուստաալիքը ներկայացրել է Եվրոպայում հնագույն հայկական եկեղեցիներից մեկի պատմությունը, հաղորդում է AnalitikaUA.net-ը: Պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանը TRC ODESA-ի եթերում պատմել է Բելգորոդ-Դնեստրովսկիի ճարտարապետության եզակի պատմական կոթողների՝  XIV-XV դարի հայկական եկեղեցու եւ տաճարի տարածքում գտնվող Սարմատյան դամբարանի մասին:

Ավելի վաղ հետազոտողները Դավիթ Դավթյանն ու Անդրեյ Կրասնոժոնը հետաքրքիր աշխատանք էին հրապարակել հայկական խաչքարերի եւ միջնադարյան Աքերմանի (Բելգորոդ-Դնեստրովսկի) տապանագրի մասին, որը նոր էջ է բացում հայկական տարածաշրջանի պատմության ուսումնասիրության մեջ:

Ինչպես հայտնի է, Բելգորոդ-Դնեստրովսկիում է գտնվում Արեւելյան Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Մայրամ Աստվածածնի եկեղեցին:
Կառուցը վերադարձվել է համայնքին, հայր Լեւոն Ղուլյանի եւ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ջանքերով:

Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ:

Վերականգնման աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն է:

Категория: Новости | Просмотров: 122 |