logo
Главная » 2019 » Ноябрь » 23 » Ուկրաինահայությունը շարունակում է օգնությունը Արցախին
23:14
Ուկրաինահայությունը շարունակում է օգնությունը Արցախին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Ուկրաինայից ժամանած մի խումբ ուկրաինահայ գործիչների:

Ըստ AnalitikaUA.net-ի, պատվիրակության կազմում էին հայկական համայնքների ղեկավարներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Արցախի ղեկավարը կարևորել է Սփյուռքի դերակատարությունը Արցախի զարգացման և զորացման մեջ՝ նշելով, որ մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ հանրապետությունում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:

Ինչպես արդեն հաղորդվել է, Ուկրաինայի հայերի միությունը տրամադրել է մարդասիրական օգնություն Ապրիլյան պատերազմից տուժածների ընտանիքներին: 2016 թվականի օգոստոսից հումանիտար օգնություն է ստացել շուրջ 40 ընտանիք։

Հերոս զինվորների ընտանիքներին օգնելու որոշումը կայացվել է 2016 թվականի ապրիլի 14-ին՝ Կիևում կայացած Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովի ընթացքում, որի ժամանակ հայկական համայնքների ղեկավարները միաձայն ողջունեցին նախաձեռնության հեղինակ Վիլեն Շատվորյանին։
 

Категория: Новости | Просмотров: 271 |