logo
Главная » 2017 » Декабрь » 21 » Ուկրաինացի վերլուծաբան. Հայաստանը զգալիորեն ամրապնդել է իր արտաքին քաղաքական դիրքերը
15:19
Ուկրաինացի վերլուծաբան. Հայաստանը զգալիորեն ամրապնդել է իր արտաքին քաղաքական դիրքերը


Ինտենսիվ աշխարհաքաղաքական գործընթացները փոխում են ուժերի դասավորությունը տարբեր տարածաշրջաններում, տառացիորեն 2-3 տարում որոշ երկրների հաջողվել է լրջորեն ամրապնդել դիրքերը: Այդպիսի հայտարարություն է արել ուկրաինացի մեկնաբան, պատմաբան Եվգենի Սաֆարյանսը AnalitikaUA.net - ին տված հարցազրույցում:

Ըստ փորձագետի, Հայաստանն այդպիսի երկրների թվում է: «Արտաքին քաղաքականության ասպարեզում ՀՀ դիրքերի ամրապնդմանը նպաստում է նաև ԵՄ հետկնքած համաձայնագիրը, որի ստորագրմամբ սկսել է նոր հարթակ ձևավորվել Երևանի և Բրյուսելի միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու համար»,-ասել է Սաֆարյանսը:

Հրապարակումներ ըստ թեմայի. Ուկրաինացի քաղաքագետ. Կիևին եւ Երևանին անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների նոր օրակարգ ձևավորել

Անդրադառնալով եվրոպական արժեքների թեմային՝ ուկրաինացի փորձագետը նշել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա այցը Հայաստան աշխարհում շատերին մատնանշեց այն երկրի դերը, որն առաջինն է քրիստոնեույթունը որպես պետական կրոն ընդունել և հանդիսանում է եվրոպական քաղաքակրթության անբաժան մասը:

«2018-ին դիրքերի ամրապնդումն էլ ավելի կշեշտվի, քանի որ Երևանն ընդունելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին կմասնակցեն բազում պետությունների ղեկավարներ», - հավելել է նա:

Հրապարակումներ ըստ թեմայի. Ուկրաինացի վերլուծաբան. ԵՄ-Հայաստան համաձայնագիրը փոխում է տարածաշրջանի քաղաքական կոնֆիգուրացիան

Մեկնաբանը նաև անդրադարձել է հայ-ուկրաիանական հարաբերություններին՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը չափազանց կարևոր է երկրների համար: Ըստ նրա, Ուկրաինայի և ՀՀ ընդհանուր շահերը ոչ միայն արժեքների ոլորտում են, այլ նաև տնտեսական հարաբերությունների, որի զարգացումը կամրապնդի քաղաքական գործակցությունը:

Категория: Новости | Просмотров: 154 |