logo
Главная » 2017 » Ноябрь » 6 » Ուկրաինացի վերլուծաբան. Ցեղասպանության ճանաչման հարցը կարեւոր է Ուկրաինայի հայերի համար
20:40
Ուկրաինացի վերլուծաբան. Ցեղասպանության ճանաչման հարցը կարեւոր է Ուկրաինայի հայերի համար

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության ճանաչումը սկզբունքային հարց է Ուկրաինայի հայ համայնքի համար: AnalitikaUA.net –ում իր մեկնաբանության մեջ նման կարծիք է հայտնել ուկրաինացի վերլուծաբան, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն:

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանգում է իր տրամաբանական լուծմանը, այդ մասին վկայում են խորհրդարանականների շրջանում այս քայլի կողմնակիցների աճող քանակը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճանաչման աջակցությանը ուղղված բազմաթիվ կոչերը, նաեւ ԶԼՄ-ներում հարցի նկատմամբ մեծ ուշադրությունը» - հայտնում է UA-Report.info-ն:

Ըստ Ցարենկոյի, դրան խթանում է Ուկրաինայի հայերի միության կողմից մշտապես իրականացվող իրազեկման աշխատանքը:

Փորձագետը նշել է, որ 2015 թ. Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը ընդունել է  Ցեղասպանության զոհերի հիշատակման և այդ հանցագործության կանխարգելման  միջազգային օր, իսկ մեկ տարի անց` Կիեւում տեղի ունեցավ Ուկրաինայի եւ Հայաստանի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի (հուշարձանի) բացման եւ օծման արարողությունը:

«Փաստացի ՄԱԿ-ի որոշումից հետո Կիեւի խաչքարը առաջին հուշարձանն է», - ընդգծել է Ցարենկոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմատիկ միջոցառումներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի բոլոր մարզերում: Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` երկու տարվա ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղադրվել են ավելի քան 10 խաչքարեր: Եւս 10 խաչքար շուտով տեղադրվելու է երկրի տարբեր քաղաքներում:

Категория: Новости | Просмотров: 82 |