logo
Главная » 2017 » Декабрь » 1 » Ուկրաինացի քաղաքագետ. Կիևին եւ Երևանին անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների նոր օրակարգ ձևավորել
19:10
Ուկրաինացի քաղաքագետ. Կիևին եւ Երևանին անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների նոր օրակարգ ձևավորել

 Ուկրաինացի քաղաքագետի կարծիքով` Կիեւը եւ Երեւանը պետք է երկկողմ հարաբերությունների նոր օրակարգ ձևավորեն:

Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում ստեղծված իրավիճակը հստակորեն մատնանշում է կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը` ներկա դրությունը բարելավելու համար: AnalitikaUA.net –ում իր մեկնաբանության մեջ նման կարծիք է հայտնել ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Օլեգ Սահակյանը:

Փորձագետի կարծիքով` Ուկրաինան և Հայաստանը ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում շատ ավելի կարևոր են միմյանց համար, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հատկապես, Հայաստանի և ԵՄ միջև համաձայնագրի ստորագրումից հետո:

«Երկու երկրների քաղաքական էլիտան պետք է քայլեր ձեռնարկի միայն սեփական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման համար, առանց հաշվի առնելու երրորդ երկրներին: Երկկողմ հարաբերություններում նոր օրակարգ ստեղծելու անհրաժեշտություն կա` հիմնված երկու ժողովուրդների դարավոր կապերի վրա:

Իմ կարծիքով, նոր աշխարհաքաղաքական իրողությունները հսկայական հիմք կարող են ծառայել երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար», - ասաց քաղաքագետը:

 

Категория: Новости | Просмотров: 169 |