logo
Главная » 2019 » Октябрь » 22 » Ուկրաինացի պատգամավորը մատնանշեց Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ստեղծման նպատակները
15:38
Ուկրաինացի պատգամավորը մատնանշեց Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ստեղծման նպատակները

Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով խմբի ղեկավար, «Ժողովրդի ծառա» իշխող խմբակցության պատգամավոր Արտեմ Դմիտրուկը մատնանշեց նորաստեղծ խմբի նպատակները, այս մասին հայտնում է  AnalitikaUA.net-ը:

Սոցիալական ցանցի իր էջում պատգամավորը գրել է. «Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունների որակական զարգացման և ամրապնդման համար մենք ստեղծել ենք երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների վերաբերյալ պատգամավորական խումբ:

Որպես խմբի ղեկավար, ես կարող եմ նշել, որ ես և իմ բոլոր գործընկերները, խւմբում ընդգրկված պատգամավորները, ամեն ինչ կձեռնարկենք արդյունավետ ռազմավարական գործընկերության համար և նոր խթան կհաղորդենք Ուկրաինայի և Հայաստանի միջև կառուցողական կապերի զարգացմանը»:

Կայքը հիշեցնում է, որ Ուկրաինայի խորհրդարանում՝ հոկտեմբերի 18-ին ստեղծվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ. այն գլխավորելու է իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտեմ Դմիտրուկը: Խմբում ներառված է 12 պատգամավոր:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ողջունել է խմբի ստեղծումը՝ նշելով, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև արդյունավետ և դինամիկ հարաբերությունները բխում են երկու երկրների շահերից: Խմբի ստեղծումը ողջունեցին նաև ՀՀ ԱԳՆ-ում:

Категория: Новости | Просмотров: 476 |