logo
Главная » 2019 » Май » 24 » Ուկրաինացի գիտնական. Հայաստանը քրիստոնեական աշխարհում շատ կարեւոր երկիր է
11:46
Ուկրաինացի գիտնական. Հայաստանը քրիստոնեական աշխարհում շատ կարեւոր երկիր է

Ինձ համար Հայաստան կատարած այցը դարձավ ուխտագնացություն առաջին քրիստոնեական երկիր, նշել է աստվածաբան, փիլիսոփայության գիտությունների թեկնածու Ռուսլան Խալիկովը: Այդ մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

«Հայաստանը համարվում է առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, ավելի վաղ, քան Հռոմեական կայսրությունը: Ինչպես ասաց Հռոմի պապը, իր այցը Հայաստան ուխտագնացություն էր, ինձ համար ևս Հայաստան այցելությունը ուխտագնացություն էր», - ընդգծեց գիտնականը:

Ըստ Խալիկովի, ուկրաինացիները պետք է ճանապարհորդեն Հայաստան: «Հայաստանը շատ ավելի վաղ է ընդունել քրիստոնեությունը, քան Կիեւյան Ռուսիան, և ավելի հին քրիստոնեական հուշարձաններ կան այնտեղ: Հայաստան կարելի է այցելել և, ասենք, գնալ լեռներ և միաժամանակ նաև հիանալ վաղ միջնադարյան և հնագույն ճարտարապետությամբ ու զգալ միջնադարյան քրիստոնեական ոգին: Հայաստանը ոչ միայն զբոսաշրջության վայր է, այլ նաև ուխտատեղի»:

Просмотров: 86 |