logo
Главная » 2018 » Декабрь » 16 » Ուկրաինաբնակ Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը
19:06
Ուկրաինաբնակ Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ուկրաինան ներկայացնող Արտյոմ Դալաքյանը (17-0, 12 КО) վստահորեն պաշտպանել է իր տիտղոսն դոմինիկացի Գրեգորիո Լեբրոնի (21-4, 16 КО) դեմ մենամարտում։

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net -ը՝ , 6-րդ ռաունդում Դալաքյանը կարողացել է երրորդ անգամ նոկդաուն ուղարկել մրցակցին, և մրցավարը տեխնիկական նոկաուտ է գրանցել Լեբրոնին։

Այսպիսով, Դալաքյանը երկրորդ անգամ պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Դալաքյանին պարգևատրել է միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում սպորտի և սպորտսմենների աջակցությանը: Մարզական տարբեր միջոցառումների ընթացքում տրվում են մրցանակներ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից։

Категория: Новости | Просмотров: 123 |