logo
Главная » 2018 » Октябрь » 16 » Ուժգորոդում (Ուկրաինա) հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել
19:50
Ուժգորոդում (Ուկրաինա) հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում հոկտեմբերի 14-ին իր աշխատանքներն է սկսել սկսնակ դասարանների համար հայոց լեզվի ու գրականության ուսուցման դասարանը: Մայրենի լեզու սովորելը արդեն սկսել  են ավելի քան 20 աշակերտ: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Դպրոցի բացման արարողությանը ներկաներին ելույթով խոսքով դիմել է Անդրկարպատների շրջանի «Արարատ» հայ համայնքի պատվավոր նախագահ Սերգեյ Նիկողոսյանը:

«Հայերենի ուսուցման համար դպրոցի բացումը մեզ համար առաջնահերթ խնդիր է եղել, որըմենք հաջողությամբ կյանքի ենք կոչել: Մայրենի լեզվի իմացությունը կարևորագույնգործոններից է սփյուռքում ազգային ինքնության ու մշակութային ժառանգության պահպանմանհամար», - ասել է Ուկրաինայի հայերի «Արարատ» միության գործող ղեկավար Կարեն Ենոքյանը:

Ըստ Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ կրթության հարցերը միշտ կազմակերպության ուշադրության կենտրոնում են:

Категория: Новости | Просмотров: 426 |