logo
Главная » 2018 » Июль » 30 » Ուժգորոդում կայացավ Ուկրաինայի հայերի միության երկրորդ եռամսյակային համաժողովը
16:06
Ուժգորոդում կայացավ Ուկրաինայի հայերի միության երկրորդ եռամսյակային համաժողովը

Հուլիսի 27-ին Ուժգորոդում կայացավ Ուկրաինայի հայերի միության երկրորդ եռամսյակային համաժողովը։ Նախքան համաժողովի մեկնարկը ՈՒՀՄ-ն Ուժգորոդի քաղաքային մանկական հիվանդանոցին նվիրաբերեց նոր բժշկական տեխնիկա։ ՈՒՀՄ նորանշանակ գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը Զակարպատիեի «Արարատ» մշակութային համայնքի ղեկավար Կարեն Ենոքյանի և Զակարպատիեում ՈՒՀՄ ներկայացուցիչ Հովհաննես Նիկողոսյանի հետ հիվանդանոցի տնօրինությանը հանձնեց նոր սարքավորումները՝ մաղթելով արդյունավետ աշխատանք հիվանդանոցի բուժանձնակազմին և առողջություն բոլոր երեխաներին։

Համաժողովը կայացավ «Կիլիկիա» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրում։ Համաժողովին մասնակցեցին Զակարպատիեի տարածաշրջանային պետական կառավարման ղեկավար Գենադի Մոսկալը, Ուժգորոդի քաղաքապետ Բոգդան Անդրեևը, համաժողովը գլխավորեց ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը։

Համաժողովի ընթացքում ամփոփվեց ՈՒՀՄ կրթաթոշակային ծրագիրը, արդյունքում 3 առավելագույն ցուցանիշներով աչքի ընկած հայ ուսանողներ Անի Հովհաննիսյանը, Էդուարդ Մարգարյանը և Նաիրա Կազեյանը ստացան ՈՒՀՄ կիսամյակային կրթաթոշակ։

ՈՒՀՄ տարածաշրջանային ղեկավարները ամփոփեցին տարվա առաջին կեսին արված աշխատանքները, քննարկեցին առաջիկա նախագծերը։ Հատուկ ուշադրության արժանացավ Ուժգորոդում հայկական եկեղեցու կառուցման հարցը, իսկ Զակարպատիեի տարածաշրջանային պետական կառավարման ղեկավար Գենադի Մոսկալն առաջարկեց նաև հայկական դպրոց հիմնել՝ նշելով տեղի իշխանությունների համագործակցելու պատրաստակամությունը։

Категория: Новости | Просмотров: 139 |