logo
Главная » 2018 » Октябрь » 26 » Ուժգորոդում կայացավ Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
13:53
Ուժգորոդում կայացավ Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ

Զակարպատիեի տարածաշրջանային ֆիլհարմոնիկում (ք. Ուժգորոդ) տեղի ունեցավ հայոց պետականության վերականգնման 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպել էր «Արարատ» հայկական մշակութային միությունը: Փողային-էստրադային  նվագախումբը կատարել է հայ և ուկրաինացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Համերգի դիրիժորը Ուկրաինայի վաստակավոր արտիստ Վլադիմիր Սպիվակն էր։

Համերգի շրջանակներում «Արարատ» մշակութային միությունը շնորհակալություն հայտնեց Զակարպատիեի տարածաշրջանի պետական կառավարման ղեկավար Գենադի Մոսկալին և Ուժգորոդի քաղաքապետ Բոգդան Անդրեևին: Հատուկ ուշադրության արժանացան նաև հայ համայնքի ներկայացուցիչները համայնքային կյանքում ցուցաբերած ակտիվության և բարեխիղճ աշխատանքի համար:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ մշակույթը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Категория: Новости | Просмотров: 83 |