logo
Главная » 2017 » Декабрь » 21 » Նիկոլաեւում հայկական հոգեւոր-մշակութային կենտրոն է բացվել
01:08
Նիկոլաեւում հայկական հոգեւոր-մշակութային կենտրոն է բացվել

Նիկոլաեւում դեկտեմբերի 19-ին կայացել է հայկական հոգեւոր-մշակութային «Տապան» կենտրոնի բացման արարողությունը «Սուրբ Գեւորգ» եկեղեցուն կից, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայի հայերի միության Նիկոլաեւի կազմակերպության ղեկավարները, Ուկրաինայում ՀԱԵ թեմի եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, Օդեսայում ՀՀ հյուպատոս Հայկ Ղուլյանը, հայ համայնքի եւ տեղի իշխանության ներկայացուցիչներ։

Կազմակերպիչների համոզմամբ քաղաքի հայկական մշակութային կենտրոնի բացումը հիանալի հնարավորություն է ընձեռում հայոց լեզու, մշակույթ եւ ավանդույթներ ուսումնասիրելու եւ Ուկրաինայի հայերի միության կրթական ծրագրերը իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանքներ է տանում ազգային պատմական արժեքները տարածելու ուղղությամբ:

Ինչպես AnalitikaUA.net-ին ասել Է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, «մենք հպարտությամբ ենք ներկայացնում Ուկրաինայի հայերի ժառանգությունը»:

Категория: Новости | Просмотров: 345 |